Ռուբեն Վարդանյանը պատմել է Արցախում իր ծրագրերի մասին - Mediamax.am

5199 դիտում

Ռուբեն Վարդանյանը պատմել է Արցախում իր ծրագրերի մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ այն որոշումները, որոնք ինքը կայացնելու է Արցախի պետնախարարի պաշտոնում, հավասարակշռված են լինելու:

«Շատ կարեւոր է չխախտել այն հավասարակշռությունը, որը կա հասարակության մեջ։ Հիմնական խնդիրն է այնպես անել, որ Արցախում ապրող մարդն իրեն պաշտպանված զգա, իր երեխաներին լավ կրթություն տալու հնարավորություն ունենա, նորմալ բուժօգնություն ստանա, աշխատանք եւ իր ձգտումներն իրականացնելու հնարավորություն ունենա»,- ասաց Վարդանյանը «Կոմերսանտին» տված ծավալուն հարցազրույցում:

 

«Այստեղ բնակչությունն այնքան էլ մեծ չէ, եւ որոշ բաներ կարելի է արագ անել, այդ թվում՝ նոր տեխնոլոգիական հնարավորությունների եւ ավելի թափանցիկ համակարգի ստեղծման միջոցով։ Մենք կարող ենք որոշումների կայացման մեջ

մարդկանց ներգրավելու ավելի շատ հնարավորություններ ստեղծել, որպեսզի

նրանք ունենան մասնակցության եւ արդարության զգացում ունենան:

 

Մեր առջեւ խնդիր է դրված արագ ձեւավորել արցախցիներից եւ դրսից եկածներից կազմված թիմ, որը կկարողանա կոտրել այն տրամադրությունը, որ այստեղ ամեն ինչ շատ բարդ է եւ հեռանկարներ չկան»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին