Ալեն Սիմոնյան. «Արցախին առաջարկում ենք ինքնուրույն ներգրավվել քննարկումներում» - Mediamax.am

4502 դիտում

Ալեն Սիմոնյան. «Արցախին առաջարկում ենք ինքնուրույն ներգրավվել քննարկումներում»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրում պետք է հիշատակում լինի այն մասին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

Այդ մասին նա ասել է Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո:

 

«Չեմ կարծում, որ պետք է նման հիշատակում լինի, որովհետեւ դա կարող է հայելային պահանջ եւ ցանկություն առաջացնել: Նաեւ Հայաստանը երբեւէ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել: Տարածքների մասին շեշտումը գուցե առ ոչինչ կդարձնի հնարավոր կնքվելիք պայմանագիրը»,- ասել է ԱԺ նախագահը:

 

«Մենք Արցախին առաջարկում ենք՝ ինքնուրույն ներգրաված լինել բոլոր քննարկումների մեջ: Ադրբեջանը մշտապես կապի մեջ է Արցախի օրինական իշխանությունների հետ, նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանություններն ավելի շատ են տեղեկացված, քան մենք, եւ սա բնական է: Մենք մեր հայրենակիցներին միայնակ չենք թողնելու»,- ասել է ԱԺ նախագահը:

 

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը չի կարող կնքվել այն պարագայում, երբ Հայաստանի տարածքում են գտնվում Ադրբեջանի զինված միավորումները:

 

«Նաեւ խաղաղության պայմանագիր կնքելիս մենք չպետք է ռազմագերի ունենանք Ադրբեջանում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին