Ռուբեն Վարդանյանը կնշանակվի Արցախի պետական նախարար - Mediamax.am

3037 դիտում

Ռուբեն Վարդանյանը կնշանակվի Արցախի պետական նախարար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանը կնշանակվի Արցախի պետական նախարարի պաշտոնում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու եւ գործելու լայն լիազորություններ:

 

«Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:

 

Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն՝ անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին