Ադրբեջանը կրակել է Արցախի Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ - Mediamax.am

6445 դիտում

Ադրբեջանը կրակել է Արցախի Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Արցախի Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տեւողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ եւ Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

 

«Տուժածներ չկան: Իրավապահ կառույցներն այս պահին ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ միասին իրականացնում են ստուգումներ»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին