Արցախի նախագահ. «Կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթ չի քննարկվում» - Mediamax.am

936 դիտում

Արցախի նախագահ. «Կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթ չի քննարկվում»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր կառավարության ընդլայնված նիստում ներկայացրել է վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս ՀՀ վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում եւ Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։

Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որեւէ փաստաթուղթ չի քննարկվում, եւ ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների եւ ժողովրդի կարծիքի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին