Պուտինը եւ Միշելը քննարկել են խաղաղ գործընթացը Երեւանի եւ Բաքվի միջեւ - Mediamax.am

3503 դիտում

Պուտինը եւ Միշելը քննարկել են խաղաղ գործընթացը Երեւանի եւ Բաքվի միջեւ


Լուսանկարը` REUTERS (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում կայունության եւ անվտանգության ապահովման հարցը, «այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի եւ Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ»։

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրության մեջ ասված է.

 

«Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հիմնարար եռակողմ համաձայնագրերի հետեւողական իրականացման հիմնարար կարեւորությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացմանն, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին եւ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի մասին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին