Փաշինյանը Միշելին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը - Mediamax.am

784 դիտում

Փաշինյանը Միշելին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը եւ հումանիտար խնդիրները:

Վարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված հանդիպմանը եւ կարեւորել երկխոսության շարունակականությունը, ասված է հաղորդագրության մեջ:

Նրանք նաեւ մտքեր են փոխանակել 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Փաշինյանն ու Միշելը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

 

Նրանք քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական եւ ներդրումային պլանի իրագործման ընթացքը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին