Վերսկսվել է Արցախի գազամատակարարումը - Mediamax.am

1314 դիտում

Վերսկսվել է Արցախի գազամատակարարումը


Լուսանկարը` https://civic.am/


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մարտի 28-ին վերսկսվել է Արցախի գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։

«Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։

 

Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական եւ դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաեւ ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։

 

Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին եւ բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին եւ ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։

 

Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին