Պեսկով. Ղարաբաղում անհրաժեշտ է պահպանել պայմանավորվածությունները - Mediamax.am

2848 դիտում

Պեսկով. Ղարաբաղում անհրաժեշտ է պահպանել պայմանավորվածությունները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր ասել է, որ Կրեմլը անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Իսկ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների հավելյալ կոնտինգենտի տեղակայման հնարավորության հարցը, նրա խոսքով, պետք է տալ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

 

«Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներին։ Նրանք կապի մեջ են եւ ադրբեջանական, եւ հայկական կողմի հետ։ Այժմ գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանավորվածությունները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերը դուրս են եկել Փառուխ գյուղից:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին