Լավրովն ու Զարիֆը քննարկել են ղարաբաղյան խնդիրը - Mediamax.am

1024 դիտում

Լավրովն ու Զարիֆը քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը եւ Իրանը ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը հասնելու կարեւորությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր Թեհրանում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 

«Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս պահպանել կայուն հրադադարի ռեժիմը: Մենք կարեւորել ենք հակամարտության հետեւանքների հաղթահարումը եւ, ընդհանուր առմամբ, նրա երկարաժամկետ քաղաքական եւ դիվանագիտական կարգավորումը արդար հիմքի վրա՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, եւ տարածաշրջանի երկրների դերը այս գործընթացում», - ասել է ռուսաստանցի նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին