Հայկական կողմը կմասնակցի ԼՂ հարցով աշխատանքային խմբի հանդիպմանը - Mediamax.am

1424 դիտում

Հայկական կողմը կմասնակցի ԼՂ հարցով աշխատանքային խմբի հանդիպմանը


Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: Հայկական կողմը մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբի երրորդ հանդիպմանը։

Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

«Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ խմբի երրորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 27-ին Մոսկվայում։ Այս պահի դրությամբ բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»,- ասել է նա։

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ հայտարարել է, թե «Բաքուն ըմբռնումով կմոտենա, եթե Հայաստանը չեղարկի աշխատանքային խմբի հանդիպումը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին