ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետներն այս ամիս կրկին կհանդիպեն - Mediamax.am

4359 դիտում

ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետներն այս ամիս կրկին կհանդիպեն


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում:

Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են այսօր՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մամուլի ծառայությունից:

 

Այստեղ նաեւ տեղեկացրել են, որ փոխվարչապետերի որոշմամբ ստեղծվել է երկու փորձագիտական ենթախումբ:

 

Հայկական կողմից դրանց կազմի մեջ կլինեն Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ:

 

Ներկայացուցիչներ կլինեն նաեւ ՊԵԿ-ից ու Սննդամթերքի անվտանգության տեսչությունից:

 

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 30-ին՝ Մոսկվայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին