Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում - Mediamax.am

1416 դիտում

Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այս պահին գտնվում է Երեւանում եւ պատրաստ է «իր միջնորդական առաքելությունը բերել Հայաստանում քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»:

«Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, եւ հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու եւ անցնելու երկարատեւ զարգացման ու զորացման ճանապարհով»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին