Լավրովն ու Լը Դրիանը կարեւորել են կողմերի քաղաքական կամքը - Mediamax.am

1369 դիտում

Լավրովն ու Լը Դրիանը կարեւորել են կողմերի քաղաքական կամքը


Լուսանկարը` https://russiaeu.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանն այսօր լուրջ անհանգստություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ:

Նախարարները հակամարտող կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի եւ դեէսկալացիայի կոչ են արել, ասված է Լավրովի եւ Լը Դրիանի հեռախոսազրույցի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

 

«Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները:

 

Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանն ընդգծել են ռազմական գործողությունները դադարեցնելու համար հակամարտող կողմերի քաղաքական կամքի դրսեւորման կարեւորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին