Ջալալ Հարությունյանը վիրավորման պատճառով ազատվել է պաշտոնից - Mediamax.am

4784 դիտում

Ջալալ Հարությունյանը վիրավորման պատճառով ազատվել է պաշտոնից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին ազատել է Արցախի պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝  պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով եւ տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա», - ասել է Արցախի նախագահը:

 

Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

 

«Ապաքինում եմ մաղթում Ջալալ Հարությունյանին եւ համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը եւ ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», - ասել է Արցախի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին