Ալիեւն ասել է, որ չի համաձայնի Արցախում հանրաքվեի անցկացմանը - Mediamax.am

5073 դիտում

Ալիեւն ասել է, որ չի համաձայնի Արցախում հանրաքվեի անցկացմանը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ պատրաստ է Մոսկվայում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հրավեր չի ստացել:

Ալիեւն այդ մասին ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում, որը մեջբերում են ռուսաստանյան գործակալությունները, մասնավորապես, ՌԻԱ Նովոստին:

 

Ընդ որում, Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանի ներկայիս կառավարության հետ կարգավորման հասնելու հեռանկարը «շատ հեռավոր» է համարում:

 

Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ չի համաձայնի Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին