Լավրովը Բայրամովի եւ Մնացականյանի հետ քննարկել է հրադադարի հարցը - Mediamax.am

2379 դիտում

Լավրովը Բայրամովի եւ Մնացականյանի հետ քննարկել է հրադադարի հարցը


Լուսանկարը` Armenpress/Hayk Manukyan


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հրատապ հարցեր:

 

Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է նաեւ կայուն կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին