Արցախում տեսածը գերմանացի պատգամավորները կներկայացնեն Եվրոպային - Mediamax.am

5812 դիտում

Արցախում տեսածը գերմանացի պատգամավորները կներկայացնեն Եվրոպային


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Արցախում լրագրողներին են հանդիպել Գերմանիայի Բունդեսթագի եւ Լանդթագի պատգամավորները:

Նրանք նշել են, որ գերմանական ու եվրոպական լրատվամիջոցներն օբյեկտիվորեն չեն լուսաբանում պատերազմը ու այդ պատճառով նրանք եկել են Արցախ՝ անձամբ տեսնելու իրականությունը:

 

Պատգամավորները խոստացել են Գերմանիային ու Եվրոպային ներկայացնել պատերազմի իրական պատկերը, որպեսզի նրանք պատժամիցներ կիրառելով՝ Ադրբեջանին եւ Թուրքիային ստիպեն դադարեցնել պատերազմը:

 

Մեդիամաքսը ներկայացնում է պատրագավորների ճեպազրույցի կարեւոր հատվածները:

 

Շտեֆեն Քոտրե, Բունդեսթագի պատգամավոր. «Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որ դադարեցնեն պատերազմը»

 

Մեր առաքելությունն է Գերմանիային ու Եվրոպային ցույց տալ՝ ինչ է կատարվում այստեղ: Խաղաղություն սիրող ամեն մարդ, կազմակերպություն պետք է ձայն բարձրացնի Ադրբեջանի դեմ: Մենք եղել ենք Շուշիում ու տեսել, թե ինչպես է Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարվածել եկեղեցուն: Այսօր Ստեփանակերտում մեր աչքերով տեսանք ռմբակոծված շենքերը, որտեղ ապրում են խաղաղ բնակիչները: Այդ տարածքում ռազմական որեւէ օբյեկտ չկար:

 

Մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին խոսելու փոխարեն գործել: Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որ դադարեցնեն պատերազմը:

 

Շտեֆան Քոյթեր, Բունդեսթագի պատգամավոր. «Վախենում ենք, որ այստեղ կարող է նոր ցեղասպանություն կատարվել»

 

Շատ կարեւոր է արձանագրել, որ սա լոկալ հակամարտություն չէ, այլ մեծ պատերազմ:  Մենք այստեղ ենք՝ Եվրոպայի ժողովրդին արթնացնելու համար։

 

Մենք վախենում ենք, որ այստեղ կարող է նոր ցեղասպանություն կատարվել: Ցանկանում ենք աշխարհին ցույց տա, որ փորձում են Արցախի բնակչությանը ջնջել, եւ պետք է դրա դեմ քայլեր ձեռնարկել:

 

Անդրեաս Քալբից, Լանդթագի պատգամավոր. «Ադրբեջանը միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից է»

 

Մենք տեսել ենք ռմբակոծված շենքերն ու հասկացել, որ դա արվում է Արցախի բնակչությանը վախեցնելու համար, որպեսզի լքեն իրենց բնակավայրը: Այստեղ էթնիկ զտումներ են կատարվում:

 

Կոչ ենք անում աշխարհին բարձրաձայնել, որ Արցախի դեմ կռվում են Սիրիայից ու Լիբիայից բերված ահաբեկիչները: Ադրբեջանը միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից է:

 

Անդրեաս Գալաո, Լանդթագի պատգամավոր եւ խորհրդարանի փոխնախագահ. «Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել խաղաղ լուծման»

 

Ադրբեջանը, Թուրքիայի հրամանով, դուրս է եկել Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացից եւ որոշել է բռունցքով լուծել հարցը: Եթե հաշվի առնենք նախկինում Ադրբեջանի արած քայլերը, կտեսնենք, որ այս երկիրը երբեք պատրաստ չի եղել խաղաղ լուծման: Ադրբեջանի քայլերը վկայում են, որ նա ցանկանում է վերացնել Արցախի բնակչությանը:

 

Գերմանիան չի կարող զենքով միջամտել պատերազմին, օգնել Հայաստանին կամ Արցախին, բայց կարող է ծանր պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ, ինչն ավելի ծանր հարված կլինի նրա համար, քան՝ Հայաստանին զենք տրամադրելը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին