Թշնամին միտումնավոր կուտակվում է Իրանի սահմանի երկայնքով - Mediamax.am

2614 դիտում

Թշնամին միտումնավոր կուտակվում է Իրանի սահմանի երկայնքով


Լուսանկարը` Առաջին ալիք


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, հակառակորդը դիմում է ակնհայտ սադրանքների:

«Մասնավորապես, հարավային ուղղության վրա ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) եւ փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով՝ փորձում են առաջ շարժվել: Այդպես փորձում են հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք,  իրանական կողմը, որն, անշուշտ, տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից», - ասել Արծրուն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին