Հակառակորդին պատասխան «հուժկու հարվածներ» են հասցվել - Mediamax.am

3424 դիտում

Հակառակորդին պատասխան «հուժկու հարվածներ» են հասցվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր հայտնել է, որ հակառակորդին «պատասխան հուժկու հարվածներն արդեն հասցվել են»:

Թիրախները հաջողությամբ խոցված են, ասել է նա:

 

Ավելի վաղ Վահրամ Պողոսյանն ասել էր, որ Ստեփանակերտին ուղղված հակառակորդի հրթիռների պատասխանը չի ուշանա։ «Սակայն, ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները»,- ասել էր նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին