Արցախը Ադրբեջանի բնակիչներին կոչ է անում լքել իրենց բնակավայրերը - Mediamax.am

5976 դիտում

Արցախը Ադրբեջանի բնակիչներին կոչ է անում լքել իրենց բնակավայրերը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը այսօր հայտնել է, որ թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքները։

«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն, ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։

 

Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին