Հակառակորդն այսօր շուրջ 400 զինծառայողի կորուստ է ունեցել - Mediamax.am

3817 դիտում

Հակառակորդն այսօր շուրջ 400 զինծառայողի կորուստ է ունեցել


Լուսանկարը` PAN Photo (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ արցախա-ադրբեջանական սահմանին մարտերն այսօր չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին:

«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը որեւէ նշանակալի մարտական գործողություն չեն կարողացել իրականացնել, կրելով կորուստներ՝ հետ են շպրտվել, նաեւ այն պատճառով, որ թուրքական զինուժի գործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեղզոքացվել էր՝ շնորհիվ մեր հակաօդային եւ այլ ստորաբաժանումների գործողությունների։

 

Թուրքական օդուժը, մասնավորապես ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել եւ դրանով պայմանավորված հակառակորդի կորուստներն ավելի շատ են եղել, ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

 

Այսօրվա ընթացքում Ադրբեջանը մոտ 400 զինծառայողի կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը կազմել է շուրջ 700:

 

Այսօր խոցվել է հակառակորդի 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին