ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի ղեկավարությունը ծանր գին է վճարելու - Mediamax.am

2128 դիտում

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի ղեկավարությունը ծանր գին է վճարելու


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու եւ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»։

ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է.

 

«Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ ողջ միջազգային հանրության հետեւողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։

 

Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաեւ մերձավորարեւելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված եւ զանգվածային ձեւով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների եւ ավերածությունների։

 

Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։

 

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին