Լավրովն ու Զարիֆը մտահոգված են զինյալների ներթափանցմամբ - Mediamax.am

1809 դիտում

Լավրովն ու Զարիֆը մտահոգված են զինյալների ներթափանցմամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր հեռախոսազրույցում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

«Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Սիրիայից եւ Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման կապակցությամբ», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

«Նախարարները նշել են, որ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի եւ Հայաստանի հարեւանները, կարող են մեծ դեր խաղալ բանակցային սեղանի շուրջ կողմերի շուտափույթ վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին