Մակրոնն ու Պուտինը հանգամանորեն քննարկել են իրավիճակն Արցախում - Mediamax.am

1770 դիտում

Մակրոնն ու Պուտինը հանգամանորեն քննարկել են իրավիճակն Արցախում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները «հանգամանորեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը»:

«Լուրջ մտահոգություն է արտահայտվել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ:

 

Վլադիմիր Պուտինն ու Էմանյուէլ Մակրոնը հակամարտող կողմերին կրակի շուտափույթ եւ ամբողջական դադարեցման, լարվածության թուլացման եւ առավելագույն զսպվածության դրսեւորման կոչ են արել: Շեշտվել է, որ ճգնաժամի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով այլընտրանք չունի:

 

Այս համատեքստում քննարկվել են հետագա փոխգործակցության չափորոշիչները, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Պատրաստակամություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անունից հայտարարություն անել զինված հակամարտության անհապաղ դադարեցման եւ բանակցային գործընթացի վերսկսման օգտին», - ասվում է Կրեմլի հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին