Մոսկվան Բաքվին եւ Անկարային կոչ արեց հեռացնել ահաբեկիչներին - Mediamax.am

8479 դիտում

Մոսկվան Բաքվին եւ Անկարային կոչ արեց հեռացնել ահաբեկիչներին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանն անհանգստացած է Սիրիայից եւ Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիներրի փոխադրման մասին՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար տեղեկություններով:

«Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն նպաստում են լարվածության աճին տարածաշրջանում, այլեւ երկարաժամկետ անվտանգության սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար:

 

Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկել օտարերկյա ահաբեկիչների եւ վարձկանների մասնակցությունը հակամարտությունում թույլ չտալու եւ տարածաշրջանից նրանց անհապաղ հեռացման համար», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին