ՊԲ-ն զգալի հաջողություններ է գրանցել - Mediamax.am

2241 դիտում

ՊԲ-ն զգալի հաջողություններ է գրանցել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն ասել է, որ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ-ն ստորաբաժանումներն այսօր ունեցել են զգալի հաջողություններ, իսկ հակառակորդի զավթողական մտահաղացումները ձախողվել են:

«ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախորդ օրերին կորցրած որոշ դիրքեր՝ հիմնականում հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Ամբողջ գիշեր եւ ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ռազմաճակատում։ Հակառակորդն այսօր եւս օգտագործել է ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրթիռա-հրետանային ուժեր»,- ասել է Արթուր Սարգսյանը։

 

Սեպտեմբերի 29-ի մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, ունեցել է նաեւ մարդկային կորուստներ։

 

«Ընդհանուր առմամբ, հակառակորդն ունի 500-ից ավելի մարդկային կորուստ։ Ցավոք, հայկական կողմից եւս զոհեր են եղել, հստակ տվյալները ճշտվում են»,- ասել է Արթուր Սարգսյանը։

 

Խոսելով Թուրքիայի ներգրավվածության մասին՝ Արթուր Սարգսյանն ասել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ադրբեջանական կողմն ունեցել է որոշակի հաջողություններ, զգացվել է թուրքական ձեռագիրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին