Լավրովը խոսել է ԼՂ խնդրի փուլային լուծման մասին - Mediamax.am

2254 դիտում

Լավրովը խոսել է ԼՂ խնդրի փուլային լուծման մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակներն այժմ ակտիվորեն քննարկվում են։

Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարն ասել է «Գորչակով» հիմնադրամի առցանց կլոր սեղանի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ կան Մադրիդյան սկզբունքները, քան ՌԴ կողմից 2010-2011թթ. առաջ քաշված՝ այսպես կոչված Կազանյան սկզբունքերը, ինչպես նաեւ առաջարկները, որոնք համանախագահների կողմից արվել էին 2019 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

 

«Այդ փաստաթղթերը ենթադրում են առաջխաղացում դեպի կարգավորում փուլային մոտեցման հիման վրա՝ առաջին փուլում ապահովելով առավել արդիական խնդիրների լուծումը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում, տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»,- ասել է Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին