Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Խոսել ենք գերիների փոխանակման մասին, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք։ Գիտեք, որ իրենք առաջարկել են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Զրույցը տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում կայացած ճաշի ընթացքում։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանի ղեկավարի հետ զրույցում անդրադարձել են «բանակցային գործընթացի նախորդ դրվագներից մի քանիսին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: