9148 դիտում

Բրյուսելում կայացել է Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել միջնորդներին` հանդիպումը կազմակերպելու համար եւ ընդգծել է նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարեւորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի եւ կարեւորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

Նա շեշտել է, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տեւական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am