Արայիկ Հարությունյան. «Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ» - Mediamax.am

3186 դիտում

Արայիկ Հարությունյան. «Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ «մեր դեմ տարվում է լայնածավալ հիբրիդային պատերազմ»:

Մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-Եվրոպական Միություն բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը, նա ասել է, որ «կատարվող աշխատանքը պետք է կրկնապատկել և եռապատկել»:

 

«Պետության կայացման հարցում յուրաքանչյուրիս ջանքն անգնահատելի է: Ուստի, հուսահատությունը տեղ չպետք է ունենա մեր կյանքում:

 

Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար, որին մինչ այս պահը դիմակայել ենք մեր հանրության սառնասրտության և ողջախոհության, ճիշտ ձևակերպված խնդիրների արդյունքում:

 

Վերջին ճգնաժամը, որ համախմբված հաղթահարեցինք՝ պաշտպանելով մեր Անկախությունը, անցած տարվա սեպտեմբերն էր:

 

Հիբրիդային գործիքներով փորձելու են նոր ճգնաժամեր հարուցել, ինչը չեզոքացնելու համար անհրաժեշտ է պաշտպանվել լայնածավալ ֆեյքային հարձակումից», - նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին