ԵՄ դեսպանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների եւ դիտորդների առաքելության մասին - Mediamax.am

2827 դիտում

ԵՄ դեսպանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների եւ դիտորդների առաքելության մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր ասել է, որ «Եվրամիությունն աջակցում է Հայաստանին եւ նրա տարածքային ամբողջականությանը»։

Այս մասին նա հայտարարել է Եվրոպայի օրվան եւ ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ-Շառլ Միշել եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

 

«ԵՄ-ն հանձնառու է եւ պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին հարատեւ եւ խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղություն կապահովի, այլեւ կերաշխավորի կայունություն տարծաշրջանում»,- ասել է ԵՄ դեսպանը։

 

«Շատ հստակ սահմանազատում եւ սահմանագծում պետք է անցկացվի։ Դա է ձեւակերպումը, որն օգտագործվել է Բրյուսելում։ Հուսով ենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը հետ կքաշեն եւ բոլորը կանցնեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»,- ասել է ԵՄ դեսպանը՝ չհստակեցնելով, թե սահմանային որ հատվածների մասին է խոսքը։

 

Խոսելով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին՝ նա նշել է, որ դիտորդների հաշվետվությունները չեն ներկայացվում Հայաստանին ու Ադրբեջանին, այլ հաղորդվում են Բրյուսել։

 

«Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են։ Նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում։ Նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում եւ արձանագրում են այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատաբար կարող են հայտվնել մի կետում, որտեղ մի բան տեղի է ունենում»,- ասել է Անդրեա Վիկտորինը։

 

Նրա խոսքով՝ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության ապահովման համար. «Կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին