Միշելը եւ Բլինքենը խոսել են Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպմանն ընդառաջ - Mediamax.am

2042 դիտում

Միշելը եւ Բլինքենը խոսել են Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպմանն ընդառաջ


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունները:

«Նրանք քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ ամուր խաղաղությանն աջակցելու հնարավորությունները», - ասված է հեռախոսազրույցի մասին ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

 

Մայիսի 14-ին Շառլ Միշելը հյուրընկալելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին