Միրզոյանն ու Բորելը քննարկել են հայ-ադրբեջանական վերջին զարգացումները - Mediamax.am

3520 դիտում

Միրզոյանն ու Բորելը քննարկել են հայ-ադրբեջանական վերջին զարգացումները


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարեւորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Նյու Դելիում կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։

 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին