Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն անկեղծ են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց ջանքերում:
Վաշինգտոնում հանդիպելով ԱՄՆ թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «Հայաստանն անկեղծ քայլեր կձեռնարկի խաղաղության հասնելու համար»:
«Վերջերս, ցավոք, մենք հետքայլեր ենք տեսել բանակցություններում», - ասել է թուրք նախարարը:
Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իրեն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս «անկեղծ» է կարգավորման հարցում:
«Բայց մենք ցանկանում ենք դա տեսնել ոչ միայն խոսքով, այլեւ գործով», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: