Ուղիղ երկխոսությունը լավագույն միջոցն է, ասել է Բլինքենը - Mediamax.am

3162 դիտում

Ուղիղ երկխոսությունը լավագույն միջոցն է, ասել է Բլինքենը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ուղիղ երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լավագույն միջոցն է կայուն խաղաղության հասնելու համար:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այդ մասին ասել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մեկնարկին:

 

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունը լավագույն միջոցն է կայուն խաղաղության հասնելու համար եւ մենք ուրախ ենք աջակցել դրան:

 

Այն, ինչ հիմա տեսնում ենք, իրական եւ խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար:

 

Միացյալ Նահանգները, հանդիսանալով Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, հավատարիմ է անել ամեն հնարավորը՝ աջակցելու ձեր այս ջանքերում: Ողջունում եմ ձեր կառավարությունների խիզախություն ու վճռականությունը», - ասել է Բլինքենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին