Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում - Mediamax.am

4948 դիտում

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում:

«Մի քանի օրից կմեկնեմ Վաշինգտոն, որտեղ կլինի իմ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասել է նա:

 

Նա նշել է նաեւ, որ բոլոր հարցերում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է այդ երկրի առավելապաշտական դիրքորոշումներին:

 

«Իմ տպավորությունն այն է՝ Ադրբեջանը համարում է, որ ռազմական հաջողություն է ունեցել եւ այժմ կարող է Հայաստանին պայմաններ թելադրել: Սա, սակայն, չի կարող իրականություն լինել եւ այդպես հնարավոր չէ հասնել երկարատեւ, համապարփակ եւ կայուն խաղաղության:

 

Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում սա Ադրբեջանում կհասկանան, եւ եթե, իսկապես, ցանկանում են հասնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության, ապա պետք է արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել»,- ասել է ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին