Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել «Հավաստի Աղբյուրի» հոդվածը - Mediamax.am

3399 դիտում

Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել «Հավաստի Աղբյուրի» հոդվածը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հերքել է «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումն այն մասին, որ Մոսկվան ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությանը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը նման մտադրություն ունի, Դմիտրի Պեսկովն ասել է. «Ոչ, դա հերթական անհեթեթությունն է»։

 

Այսօր «Հայկական ժամանակ» կայքում հրապարակվել է Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության, որում, մասնավորապես, ասված է.

 

«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական եւ գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի եւ որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։

 

Հոդվածը ստորագրված է «Հավաստի Աղբյուր»-ի կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին