ՆԱՏՕ-ն «աջակցում է ՀՀ ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը» - Mediamax.am

2058 դիտում

ՆԱՏՕ-ն «աջակցում է ՀՀ ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Բրյուսելում հանդիպել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Այդ մասին Թվիթերում գրել է Խավիեր Կոլոմինան:

 

«Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային դրությունը Ժնեւում երկու արտգործնախարարների հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է Կոլոմինան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին