Նեդ Փրայս. Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում - Mediamax.am

1446 դիտում

Նեդ Փրայս. Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը:

Նեդ Փրայսը նշել է, որ Վաշինգտոնի համար կարեւոր է երկխոսություն հաստատել Երեւանի եւ Բաքվի միջեւ:

 

«Կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել զորքերը ելման դիրքեր, աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։ Այս հակամարտությունը չունի եւ չի կարող ունենալ ռազմական լուծում. մենք դա հայտարարել ենք թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն:

 

Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները: Կշարունակենք Հայաստանին եւ Ադրբեջանին մեր աջակցությունը,- ասել է Նեդ Փրայսը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարը կողմերին կոչ է արել կրկին հանդիպել մինչեւ ամսվա վերջ, սակայն հստակ ամսաթիվը եւ վայրը պետք է որոշեն կողմերը:

 

«Կարծում ենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլեւ տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի շահերից: Կանոնավոր կապի մեջ ենք հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին եւ դյուրացնել նրանց միջեւ երկխոսությունը»,- նշել է Նեդ Փրայսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին