Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջտարածաշրջանային համագործակցությունը կարեւոր դեր ունի երկրների միջեւ դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում:
Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին նա ասել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:
«Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք, այնուամենայնիվ, որոշեցինք չհետաձգել այսօր ծրագրված աշխատանքային միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջտարածաշրջանային համագործակցությունը կարեւոր դեր ունի մեր երկրների միջեւ դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: