Բլինքենը Ալիեւին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները - Mediamax.am

1557 դիտում

Բլինքենը Ալիեւին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները


Լուսանկարը` chinadaily.com.cn


ԱՄՆ պետքարտուղար Էնքոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։

Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ Բլինքենի եւ Ալիեւի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ։

 

«Պետքարտուղարը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի հրետակոծման կապակցությամբ:

 

Պետքարտուղար Բլինքենը նախագահ Ալիեւին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պնդելու է մարտերի անհապաղ դադարեցումը եւ խաղաղ կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին