Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը - Mediamax.am

2064 դիտում

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

 

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը եւ հայրենադարձումը:

 

Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին