ԱԳՆ. Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին - Mediamax.am

4153 դիտում

ԱԳՆ. Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին։

ԱԳՆ հայտարարության մեջ նաեւ նշված է, որ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

 

Մեդիամաքսը նշում է, որ նախորդ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, թե իր երկիրը հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Հայաստանին եւ սպասում է պատասխանի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին