ԱԳՆ. «Խաղաղության պայմանագիրը օրակարգային առաջնահերթություններից է» - Mediamax.am

1324 դիտում

ԱԳՆ. «Խաղաղության պայմանագիրը օրակարգային առաջնահերթություններից է»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր ասել է, որ «ՀՀ կառավարությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսեւորում»:

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել եւ որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին՝ խոսնակը նաեւ ասել է.

 

«Կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»:

 

Ներկայացնելով ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլի հայտարարության վերաբերյալ՝ Վահան Հունանյանն ասել է.

 

«Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, եւ սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես կառավարության առաջնահերթություններից է, եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին