Զելենսկին Էրդողանին տեսնում է իր երկրի «անվտանգության երաշխավորների» շարքում - Mediamax.am

3121 դիտում

Զելենսկին Էրդողանին տեսնում է իր երկրի «անվտանգության երաշխավորների» շարքում


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կարծիքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է լինի իր երկրի «անվտանգության երաշխավորների» թվում։

«Կարծում եմ, որ Էրդողանը Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է, եւ նա անպայման կլինի այն երկրների թվում, որոնք պետք է երաշխիքներ տան Ուկրաինայի անվտանգության համար», - ասել է Զելենսկին մարտի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Մինչդեռ ինքը՝ Էրդողանը, Անկարայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների առջեւ ելույթ ունենալով, ասել է, որ «Թուրքիան կշարունակի իր ուղին՝ դասեր քաղելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված իրավիճակից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին