OCCRP-ի հիմնադիրը կոչ է արել պատժամիջոցները տարածել ԵԱՏՄ երկրների վրա - Mediamax.am

3583 դիտում

OCCRP-ի հիմնադիրը կոչ է արել պատժամիջոցները տարածել ԵԱՏՄ երկրների վրա


Լուսանկարը` ytimg.com


Երեւան: Մեդիամաքս: Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնի (OCCRP) հիմնադիր Դրյու Սալիվանի կարծիքով, արեւմտյան պատժամիջոցները պետք է տարածվեն նաեւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վրա։

«ԵԱՏՄ-ն ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը։ Փաստորեն, սա ազատ առեւտրի գոտի է։ Ապրանքները գալիս են Չինաստանից եւ առանց թղթաբանության կարող են հասնել Ռուսաստան։ Դա սողանցք է պատժամիջոցներում: Նրանք (Մեդիամաքս՝ այս երկրները) պետք է դուրս գան այնտեղից կամ արժանանան նույն պատժամիջոցներին, ինչ Ռուսաստանը»,- գրել է Սալիվանը Twitter-ում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին