Փաշինյան․ ՀԱՊԿ մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն - Mediamax.am

2677 դիտում

Փաշինյան․ ՀԱՊԿ մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հանդիպմանն ասել է, որ ուրախ է, որ «վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին։ Դա եղել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունը»:

«Ուրախ եմ, որ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան Ղազախստանում, բնականոն կյանքը լիարժեք վերականգնվել է։ Մենք միշտ կարծել ենք եւ կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն: Ցավոք, Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանիզմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր եւ հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ, երբ անհրաժեշտ եղավ, այդ մեխանիզմը կարողացանք գործարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին