ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիեւին - Mediamax.am

3606 դիտում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիեւին


Լուսանկարը` NATO


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա եւ ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա։

«Լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Ալիեւի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը եւ ռուսական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմանների երկայնքով, ներառյալ դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա։ Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանին՝ Եվրոպա գազի մատակարարումների ավելացման եւ գազի հուսալի մատակարար լինելու համար»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին