Փաշինյանն ու Կլաարը անհրաժեշտ են համարել միջնորդների ակտիվացումը - Mediamax.am

3575 դիտում

Փաշինյանն ու Կլաարը անհրաժեշտ են համարել միջնորդների ակտիվացումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում խոսել են 44-օրյա պատերազմի հետեւանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափման ու կայունության ապահովմանն ուղղված քայլերի մասին:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:

 

Ընդգծվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման եւ համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին